Twitter-ն աշխատանքի տնային ռեժիմի է սահմանել


03:46 , 13 մարտ, 2020

Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն իր բլոգում հայտնել է, որ ամբողջ աշխարհում ընկերության գրեթե 5 հազար աշխատակիցները պետք է աշխատանքի տնային ռեժիմի անցնեն կորոնավիրուսի ռեսկերի կապակցությամբ։

Դեռ մարտի 2-ին ընկերությունը հանդես էր եկել համապատասխան հանձնարարականով, բայց այժմ Twitter-ը «հայտնում է աշխարհում իր բոլոր աշխատակիցներին, որ նրանք պետք է աշխատեն տնից»: Այս պահանջի հետ մեկտեղ ընկերությունն առաջարկել է աջակցության մի շարք միջոցներ, ներառյալ կապալառուներին եւ ժամավճարող աշխատողներին աշխատավարձի վճարումը, որոնք չեն կարող աշխատել տնից, օգնությունը երեխաներ ունեցող աշխատողներին եւ տեխնիկական օժանդակությունը տնից աշխատանքն ապահովելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: