Ադրբեջանի կրոնական առաջնորդի փեսան դեսպան է նշանակվել


00:32 , 13 մարտ, 2020

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Ադըշ Սաքիթ-օղլու Մամեդովը նշանակվել է Չեխիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նշենք, որ մինչ այդ, նա 2013-18 թթ զբաղեցրել է Շվեդիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Oxu.az-ն, հավելելով, որ Մամեդովը հանդիսանում է Ամանաթ Փաշազադեի՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի կրոնական առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի դստեր ամուսինը։