Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցն ուղիղ կապ ուներ ապրիլի 5-ի հանրաքվեի հետ. Նաիրա Կարապետյան (Video)


20:44 , 12 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցն ուղիղ կապ ուներ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հետ: Այդ մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

«Այցն ուղիղ կապ ուներ նախատեսվելիք հանրաքվեի հետ: Սա փորձ էր՝ մեղմելու գնահատականը, ավելի մանրամասն ներկայացնելու իշխանության մոտեցումը, քանի որ ի սկզբանե եվրոպական կառույցների և գործընկերների արձագանքը ՍԴ նկատմամբ իշխանության նախաձեռնած քայլերին շատ հստակ է եղել»,- ասել է նա:

Կարապետյանը մտավախություն է հայտնել, որ այցը կարող էր նաև կապված լինել  Եվրամիության հետ գործարքների կամ պայմանավորվածությունների գնալու մտադրության հետ՝ «որպեսզի հանրաքվեի կայանալու և դրական արդյունք ստանալու դեպքում արձագանքը չլինի շատ կոշտ»:

Նա հիշեցրել է, որ մինչ այս թե՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, թե՛ ԵԽԽՎ համազեկուցողները իրենց մտահոգություններն են արտահայտել ՍԴ դատավորների նկատմամբ ծավալվող գործընթացի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ