Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումների մասին իր որոշումները


19:43 , 12 մարտ, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումներ: Այս մասին տեղեկանում ենք www.e-gov.am կայքից:

Մանասավորապես, մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի մարտի 11–ի որոշմամբ՝ չեղարկվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։

Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։