ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում իր նստաշրջանը կասեցրել է կորոնավիրուսի պատճառով


23:21 , 12 մարտ, 2020

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնևում: Աշխատանքը կասեցվում է մարտի 13-ից: Այդ մասին մարտի 12-ի նիստում հայտնել է ՄԻԽ-ի նախագահ Էլիզաբեթ Տիչի-Ֆիսլբերգերը՝ տեղեկացնում է TASS-ը:

«Խորհրդի համաձայնությամբ մենք նստաշրջանի աշխատանքը կասեցնում ենք մարտի 13-ից մինչև հետագա ծանուցումը»,-հայտարարել է նա:

Նստաշրջանը կասեցնելու որոշման կապակցությամբ ՄԻԽ-ի 47 անդամ երկրների պատվիրակությունների կողմից առարկություններ չեն եղել: