ԿԲ. կորոնավիրուսի կանխարգելման համար հին թղթադրամները կփոխարինվեն նորերով


17:03 , 12 մարտ, 2020

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։

«Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,- նշում են Կենտրոնական բանկից։