Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել


16:26 , 12 մարտ, 2020
Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա: