Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ


10:22 , 12 մարտ, 2020

ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան: Այս մասին ասել է երկրի նախագահ Դոնալդ Թարմփը երկրի քաղաքացիներին ուղղված խոսքում, գրում է Газета.ру-ն:

Թրամփը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց կատարել Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները, կորոնավիրուսով պայմանավորված, կկազմեն 200 միլիարդ դոլար:

Թրամփը հավելել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել փոքր և միջին բիզնեսին, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով: