Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (Photo)


09:11 , 12 մարտ, 2020

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով և այժմ մեկուսացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում: Այս մասին հինգշաբթի Instagram-ում հայտնել է դերասանը:

«Մենք մեզ հոգնած էինք զգում, մրսածության և թեթև տենդի ախտանշաններ ունեինք: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,- նշել է դերասանն իր հաղորդագրության մեջ:

Ավստրալական SBS հեռուստաալիքի տվյալներով՝ Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին: 63-ամյա դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ և ինչպես է զույգը վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով:

Warner Bros. հեռուստաալիքն իր հերթին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընկերությունը «սերտորեն համագործակցում է Ավստրալիայի առողջապահական հաստատությունների հետ, որպեսզի գտնի և կապ հաստատի Հենքսի հետ վերջին շրջանում շփված մարդկանց հետ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Hello, folks. Rita and I are down here in Australia. We felt a bit tired, like we had colds, and some body aches. Rita had some chills that came and went. Slight fevers too. To play things right, as is needed in the world right now, we were tested for the Coronavirus, and were found to be positive. Well, now. What to do next? The Medical Officials have protocols that must be followed. We Hanks’ will be tested, observed, and isolated for as long as public health and safety requires. Not much more to it than a one-day-at-a-time approach, no? We’ll keep the world posted and updated. Take care of yourselves! Hanx!

Публикация от Tom Hanks (@tomhanks)