Փաշինյանի կորոնավիրուսային հանգստությունը և դառը իրականությունը


01:41 , 12 մարտ, 2020

Մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառման միջոցով հասարակությանը տեղեկացրեց, որ Հայաստանում 3 նոր կորոնավիրուսակիր կա։ Արդյունքում հիվանդները 4-ն են։

Փորձելով պահպանել հանգստությունը՝ պարոն Փաշինյանն իրեն բնորոշ ճարպիկ գեղջկական ոճով և պրիմիտիվ դեմագոգիային անցնելով պարզաբանել է, որ Իտալիայից Հայաստան ժամանած այդ 3 կորոնավիրուսակիրների շփման շրջանակը, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։ Այսինքն՝ պարոն Փաշինյանը դրանով ուզում է ասել, որ այդ անձանց հետ շփվողները քիչ են, և քչերը կարող են վարակվել։

Սակայն պարոն վարչապետը նաև շատ լավ գիտի, որ որքան էլ այդ մարդկանց շփման շրջանակը մեծ չլինի, նրանք 4,5 ժամ անցկացրել են բազմաթիվ ուղևորների հետ նույն ինքնաթիռում, որի արդյունքում այդ ինքնաթիռի ԲՈԼՈՐ ուղևորները կարող են վարակված լինել և պարտադիր պետք է ոչ միայն համապատասխան ստուգումներ անցնեն, այլև երկու շաբաթով մեկուսացվեն։

Ես ինքս էլ դեմ եմ, որ հասարակությունը խուճապի մատնվի, բայց միևնույն ժամանակ նաև դեմ եմ այսպիսի պրիմիտիվ բացատրություններով մարդկանց հանգստացնելու Փաշինյանի քայլերին, որոնք ոչ պակաս վտանգավոր են, քանի որ բթացնում են մարդկանց ուշադրությունը կարևոր խնդրից։