Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել


19:25 , 11 մարտ, 2020

Azatutyun.am-ը գրում է․

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան երեկ ուշ երեկոյան հայտարարել է երկրում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքի մասին: Նա նշել է, որ վարակված քաղաքացին տղամարդ է, վարակվել է Եվրոպայում: Վարակի ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ է ունեցել, և կորոնավիրուսի կասկածանքով լաբորատոր թեստ անցնելուց հետո դրական արդյունք են ստացել:

Քաղաքացին այժմ մեկուսացված է, նրա առողջական վիճակը կայուն է գնահատվում: Հիվանդի ընտանիքը ևս հսկողության տակ է:

Նախարարը հայտարարել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում: Քոջան քաղաքացիներին հորդորել է խուսափել արտերկրյա ճամփորդություններից և հետևել վարակից պաշտպանվելու բոլոր կանոններին: Միևնույն ժամանակ ուժեղացվել է վերահսկողությունը սահմանային անցակետերում: