«Մակաբույծները» Բրիտանիայում ռեկորդ է սահմանել


18:15 , 11 մարտ, 2020

Հարավ-կորեական «Մակաբույծները» ֆիլմը Անգլիայում դրամարկղային ռեկորդ է սահմանել որպես օտարալեզու ֆիլմ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Ուրբաթ՝ մարտի 6-ին ֆիլմը հավաքել է 14.5 մլն դոլար, իսկ հանգստյան օրերին այդ գումարը հասել է մինչեւ 15 մլն դոլարի:

Այսպիսով ռեժիսոր Պոն Չժուն Խոյի ֆիլմը վարձույթում առաջ անցավ 2004 թվականին նկարահանված Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմից:

Ավելի վաղ, ֆիլմն արժանացել էր գլխավոր «Օսկարին»: