Թաիլանդը չեղարկել է մոտքի վիզան 18 երկրների համար


18:00 , 11 մարտ, 2020

Թաիլանդը կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման ֆոնին չեղարկել է 18 պետությունների քաղաքացիների մուտքի վիզայի տրամադրումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը, հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

Ավելի վաղ օտարերկրացիները երկիր ժամանելուն պես կարող էին վիզա ստանալ միգրացիոն կետերում:

Ահա 18 երկրները, որոնց քաղաքացիները չեն կարողանա արագացված վիզա ստանալ՝ Բուլղարիա, Բութան, Չինաստան (ներառյալ Թայվան), Կիպրոս, Եթովպիա, Ֆիջի, Վրաստան, Հնդկաստան, Ղազախստան, Մալթա, Մեքսիկա, Նաուրու, Պապուա Նոր Գվինեա, Ռումինիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Ուզբեկստան և Վանուատու: