Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում բոլոր ՔԿՀ-ներում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ


16:27 , 11 մարտ, 2020

Արդարադատության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում համագործակցում է Առողջապահության նախարարության հետ: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:

Նախարարությունը մասնավորապես նշում է, որ համագործակցության շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել և իրականացվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ: