Թալանածը կոպեկ-կոպեկ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք. Փաշինյանը դիմեց նախկին իշխանականներին


14:05 , 11 մարտ, 2020

Aysor.am-ը գրում է.

Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստում խոսեց Արցախի մասին, Տաթևում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սսրգայանը դատավարության առաջին օրը նման հայտարարություն արեց: Այն, ինչ հիմա կասեմ, տարիուկես է՝ առիթ եմ ման գալիս, որ ասեմ, բայց արգելակներ կան, իսկ այդ հայտարարությունից հետո ուրախ եմ, որ այդ առիթն ընձեռվեց», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել «ASA AKA» հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք փաստում են, որ այսօր ՀՀ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում:

«Որևէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել «SU-30 SM» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Էսօր արդեն 43 զորամասում զինվորներն ուտում են արժանապատիվ սնունդ: Ինչի՞ Արցախ պահելը ձեր օլիգարխական քեֆերի վախտ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն ա», - ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: