Հայկ Մարությանն արձակուրդ է գնացել


12:09 , 11 մարտ, 2020

Hraparak.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակը։

Ամենայն հավանականությամբ, Մարությանը արձակուրդ է գնացել «Այո»-ի քարոզարշավին մասնակցելու համար։ Նույն նպատակով արձակուրդում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։