Վարդենիսի մի հատվածի և Ակունք գյուղի գազամատակարարումը մի քանի ժամով դադարեցվել է


12:01 , 11 մարտ, 2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 11-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 1-ին թաղամասի և Ակունք գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: