Բերման են ենթարկել Ներսիկ Նազարյանի ապագա փեսային


13:05 , 15 հուլիս, 2013

Բերման են ենթարկել Ներսիկ Նազարյանի ապագա փեսայինSlaq.am-ը գրում է.

Slaq.am-ի տեղեկություններով՝ անցած գիշեր ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն են բերման ենթարկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածին՝ Մարաշցի Արթուրին: Մարաշցի Արթուրը եղել է «Բենթլի» մակնիշի իր ավտոմեքենայով:

Նշենք, որ Մարաշցի Արթուրը, ով Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանի որդին է, առաջին անգամը չէ, որ բերման է ենթարկվում ոստիկանական բաժանմունք։ նշենք նաև, որ նրանք մինչև այս պահը ոստիկանության քաղաքային վարչությունում են: Ըստ մեր տեղեկությունների նրա հետ ձերբակալվածները թմրանյութի ազդեցության տակ են եղել: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Մարաշցի Արթուրը թմրանյութի ազդեցության տակ չի եղել: