Պուտինը՝ նախագահ մինչև 2036 թվականը


11:16 , 11 մարտ, 2020

Panorama.am-ը գրում է.

Վլադիմիր Պուտինը նախօրեին սատարել է առաջարկված սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա նրան վերընտրվել 2024 թվականին՝ զրոյացնելով նրա նախագահական 2 ժամկետները։

Սահմանադրական փոփոխությամբ տեղի կունենա մի օրենքի կասեցում, որը Ռուսաստանի նախագահներին սահմանափակում է երկու անընդմեջ ժամկետից հետո առաջադրվել: Այս մասին գրում է euronews-ը։

Սա մի ճանապարհ է, որպեսզի 67-ամյա Պուտինը, որն առաջին անգամ նախագահ դարձավ 2000 թ.-ին, շարունակի պաշտոնավարել մինչև 2036 թվականը:

Ռուս պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր կա՛մ հանել Ռուսաստանի նախագահի համար 2 անընդմեջ ժամկետի սահմանափակումը, կա՛մ զրոյացնել այն ներկայիս նախագահի՝ Պուտինի պաշտոնավարման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ: