Խաղում եմ մահացած հորս համար. Հենրիխ Մխիթարյան


12:44 , 15 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր Bild պարբերականին.

 - Շնորհավորում եմ: Դուք դեռ մեկ շաբաթ էլ չկա, ինչ Գերմանիայում եք, բայց արդեն առաջին մրցանակն եք նվաճել:

 -Ե՞ս: Ինչ մրցանակի մասին է խոսքը:

 - Bild.de-ի կազմակերպած քվեարկության արդյունքում Դուք ճանաչվել եք մրցաշրջանի սուպերձեռքբերումը: Նույնիսկ գերազանցել եք Գյոտցեին:

 - Դա ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Նպատակս թիմին օգնելն է նոր մրցանակներ նվաճել: Դրան ձգտում է ցանկացած մարզիկ: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ քվեարկության արդյունքներով:

 - Չի՞ նյարդայնացնում այն, որ Ձեզ միշտ համեմատելու են Մարիո Գյոտցեի հետ:

 - Մենք երկու տարբեր ֆուտբոլիստներ ենք, որոնք ունեն իրենց թույլ և ուժեղ կողմերը: Մեկ տարուց որոշակիորեն հնարավոր կլինի համեմատություններ կատարել, բայց հիմա դեռ շատ վաղ է:

 - Դուք կրում եք 10 համարի մարզահագուստը, ինչպես Գյոտցեն՝ «Բորուսիա»-ում խաղալիս:

 -Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ մարզահագուստի համարն ինձ համար նշանակություն չունի: Իմ բոլոր նախորդ ակումբներում կրել եմ 22 համարի մարզահագուստը: Թե ինչ համար է դաջված թիկունքիս, ինձ համար նշանակություն չունի: Կարևորը ցուցադրած խաղն է:

 -Դուք տիրապետում եք 5 լեզուների: Կարող եք մեկ ամբողջական նախադասություն ասել գերմաներեն:

 -(Ժպտում է): Կարող եմ ասել նույնիսկ երկուսը:

 -Որո՞նք են:

 - «Ես ցանկանում եմ միշտ սովորել», «Ես կանգնած եմ սառցե ջրավազանում»:

 -Ընկերուհի ունե՞ք:

 -Դուք արդեն անձնական հարցեր եք տալիս: Ոչ, ես եկել եմ միայնակ և բնակարան եմ փնտրում, որը հնարավորինս մոտ կլինի մարզաբազային:

 -Ձեր հայրը, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, մահացել է 17 տարի առաջ: Դուք խաղում եք նրա համա՞ր:

 -Այո, դա ճիշտ է: Ես խաղում եմ նրա համար: Նա ցանկանում էր, որ ես ֆուտբոլիստ դառնամ: Ամեն ինչ անում եմ, որ իրականություն դարձնեմ նրա երազանքը: