ՉԼ. Լայպցիգը ջախջախեց Մոուրինյոյի Տոտենհեմին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ (Video)


08:30 , 11 մարտ, 2020

Armsport.am-ը գրում է.

ՉԼ-ի գավաթի խաղարկությունում մեկնարկել են 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Պատասխան խաղի շրջանակում մրցեցին «ՌԲ Լայպցիգն» ու «Տոտենհեմը»: 

Առաջին խաղում Վերների հստակ իրացրած 11 մետրանոց հարվածը հաղթանակ պարգևեց գերմանական թիմին: Արդարության համար նշենք, որ Մոուրինյոն զրկված էր հարձակման գծի 2 առաջատարներից՝ Քեյնից ու Սոնից:

Պատասխան խաղում Քեյնի ու Սոնի բացակայություններին գումարվեց նաև Բերգվինի վնասվածքը: Խաղը ակտիվ սկսեցին տանտերերը ու 10-րդ րոպեին բացեցին հաշիվը. Վերների փոխանցումը տուգանային հրապարակից դուրս կատարած հուժկու հարվածով եզրափակեց Զաբիտցերը: 11 րոպե անց Զաբիտցերը խաղում խփեց իր երկրորդ գնդակը. մատակարարն այս անգամ Անխելինյոն էր, ում փոխանցումը գլխով եզրափակիչ ավարտ ունեցավ: Խաղի վերջակետը դրվեց 87-րդ րոպեին. աչքի ընկավ Ֆորսբերգը՝ 3:0:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։