Ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում


07:46 , 11 մարտ, 2020

Ռուս ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում. նրա մոտ նշիկաբորբ է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», երաժիշտն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Ինձ մոտ նշիկաբորբ (անգինա) է ախտորոշվել։ Հիվանդությունը բարդացավ, քանի որ համերգները չդադարեցնելու որոշում էի կայացրել»,- ասել է Մորգենշտերնը:

Նա նշել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել, ինչի պատճառով ստիպված է լինելու հետաձգել մի քանի քաղաքում նախատեսված համերգները։