Հարգելի՛ լրագրողներ և գործընկերներ,
Հաշվի առնելով «ՈՉ» քարոզչական կողմի պաշտոնական հայտարարությունների և արձագանքների աղբյուրի ճշգրտության անհրաժեշտությունը՝ որոշեցինք ստեղծել «ՈՉ» կողմի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:
Հիմնական նպատակն այն է, որ հնարավոր լինի տարանջատել «ՈՉ» քարոզչական կողմում ընդգրկված անձանց անհատական տեսակետները պաշտոնականից:
Այս փուլում էջի նպատակն է լրատվամիջոցների համար պաշտոնական աղբյուր լինելը:
Եթե լինի էջի նպատակների փոփոխություն, ապա անմիջապես այդ մասին կլինի հայտարարություն։