Լա Լիգայի հանդիպումները ևս կարող են անցկացվել առանց երկրպագուների


00:21 , 11 մարտ, 2020

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների:

Այս մասին գրում է Marca-ն: Որոշումը մոտ օրերս կարող է ընդունել Լա Լիգայի ղեկավարությունը` հաշվի առնելով ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած կորոնավիրուսի վտանգը:

Իսպանիայում ևս մեծանում է վիրուսակիրների թիվը: