Իսպանիայի խորհրդարանը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով


22:15 , 10 մարտ, 2020

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) իր գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 10-ին հայտնել է El Pais-ը:

Ավելի վաղ «Վոկս» ծայրահեղ աջ կուսակցությունը հաստատել է, որ քաղաքական ուժի գլխավոր քարտուղար, ստորին պալատի պատգամավոր Խավիեր Օրտեգա Սմիթը վարակվել է կորոնավիրուսով:

Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 1,5 հազար դեպք, 35 մարդ մահացել է: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Մադրիդի ինքնավար հանրակցությունում՝ մոտավորապես 800: