Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղեւորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: