11:49 , 15 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կիրակի հանրությանն է ներկայացրել երկրի գլխավոր փոստային նամականիշը՝ Ֆրանսիայի Հանրապետության թարմացված խորհրդանիշով. Մարիաննան, որի ստեղծման համար նախատիպ է հանդիսացել Femen շարժման առաջնորդ Իննա Շևչենկոն, գրում է Обозреватель-ը։
Մարիաննայի նոր պատկերով նամականիշը ստեղծել են 33-ամյա Օլիվյե Սիապան և 30-ամյա Դավիթ Քավենան։
«Մենք ցանկանում էինք, որպեսզի այս կերպարը միջազգային լինի, այդ պատճառով էլ Մարիաննայի ձեռքերը պատկերել ենք Վերածննդի դարաշրջանի ռեալիզմի ոգով, իսկ աչքերում ժամանակակից ֆրանսիական կոմիքսների, 1980-ական թթ. ասիական «մանգայի» և 1950-ական թթ. ամերիկյան անիմացիայի ռեալիզմն է»,- բացատրել են աշխատանքի հեղինակները։