Մահացել է դերասան Մաքս ֆոն Սյուդովը


01:50 , 10 մարտ, 2020

90 տարեկան հասակում Ֆրանսիայում վախճանվել է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը համաշխարհային ճանաչում է ստացել Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերից հետո: Այդ մասին հայտնել է Paris Match հանդեսը։

«Կոտրված սրտով, անսահման տխրությամբ, անասելի ցավով մենք պետք է հայտնենք, որ 2020 թվականի մարտի 8-ին կյանքից հեռացել է Մաքս ֆոն Սյուդովը»,-հրատարակությանը հայտնել էդերասանի կինը՝ Կատրին ֆոն Սյուդովը: Բերգմանի «Յոթերորդ կնիքը» (1957 թ.) ֆիլմում ֆոն Սյուդովը մարմնավորել է ասպետին, որը ժանտախտի համաճարակի ժամանակ շախմատի պարտիա խաղաց իրեն իսկ Մահվան հետ: Դերասանը նաեւ նկարահանվել է Բերգմանի «Մորու բացատը», «Դեմք», «Կույսի աղբյուրը», «Գայլի ժամը» եւ այլ ֆիլմերում: Դերասանն իր կնոջ հետ միասին բնակվում էր ֆրանսիական Պրովանսում եւ 2002 թվականից ընդունել է Ֆրանսիայի քաղաքացիություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: