Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) նկատմամբ հետախուզում է հայտարարվել (Video)


18:32 , 9 մարտ, 2020

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Էրեբունու կամ ոստիկականության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։