Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականի


20:44 , 9 մարտ, 2020

Shantnews.am-ը գրում է․

Կորոնավիրուսի տարածման պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականի:

Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Արարողությունը նախատեսված է մարտի 12-ին: Ընդհանուր առմամբ, արարողությանը կմասնակցի մոտ 100 մարդ, որոնք նախապես հավատարմագրվել են Միջազգային օլիմպիական կոմիտեյի և խաղերի կազմկոմիտեի կողմից:

Նշվում է նաև, որ կրակի վառման արարողությանը չեն լինի նաև լրագրողներ: