Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ


11:33 , 15 հուլիս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ինչպես նաեւ նշում է, որ իրենք զորքը հզորացնում են այդ նպատակով: Այս մասին գրում է ռուսական Ռեգնում գործակալությունը:

Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Աբիևը պնդել է, թե հայերը բռնազավթել են իրենց հողերը:  «Ադրբեջանական հողերը, որոնք բռնազավթվել ել են Հայաստանի օկուպանտական քաղաքականության արդյունքում, չեն վերադարձվում արդեն 20 տարի: Չնայած հակամարտությունը խաղաղ ձևով կարգավորելու ջանքերին` Հայաստանը շարունակում է իր օկուպանտական քաղաքականություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նույնպես առայժմ չի տվել որևէ արդյունք»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: