Կուրտուան վնասվածք է ստացել


16:11 , 9 մարտ, 2020

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կորտուան հավանաբար որոշ ժամանակով դուրս է մնալու թիմի հայտացուցակից:

Բելգիացի ֆուտբոլիստը աճուկի վնասվածք է ստացել «Բետիսի» հետ խաղից հետո: Այսօր նա կանցնի բժշկական ստուգում, որը կորոշի վնասի ծանրությունը: Այդ մասին հայտնում է Bild-ը։

Հիշեցնենք, որ երեկ «Բետիսը» հաղթեց «Ռեալին» 2-1 հաշվով։