11:20 , 15 հուլիս, 2013
Երեկ մի հատ նոր ֆեյսբուքյան պրոֆիլ աչքովս ընկավ՝ «Չեմ արտագաղթելու» ու հիմա մտածում եմ, թե էս ինչ աստիճանի ա ամեն ինչ իմաստազրկվել, որ մարդկանց մի խումբ հասարակությանը իբր շանտաժի ա ենթարկում, թե բա ընդմիշտ հեռանալու եմ, արտագաղթելու եմ, էլ էս երկիրը ինձանից քյար չի տենա (որպես կանոն մինչ արտագաղթելն էլ առաձնակի քյար չի տեսել երկիրը), իսկ մեկ այլ զանգված՝ դեմքի, կամ պրոֆիլի հպարտ արտահայտությամբ հայտարարում է, որ չի արտագաղթելու երբեք ու ոչ մի պարագայում՝ ընկալելով դա որպես ազգային հերոսություն:
Ինձ համար մեղմ ասած անհասկանալի են այս երկու բևեռներն էլ: Այ մարդ, արտագաղթում եք, արտագաղթեք, դա ձեր իրավունքն ա, բայց դա շանտաժի առարկա դարձնելը մեղմ ասած գռեհիկ է նայվում կողքից: Ի՞նչ եք ակնկալում, կառավարության անդամները և բազմահազարանոց ամբողը գալու են օդանավակայան, որ հե՞տ պահեն Ձեզ այդ քայլից... ախպոր պես էլի...
Մյուս ծայրահեղությունն էլ պետք չէ: Ընդ որում ծայրահեղություն է, ոչ թե չարտագաղթելը, այլ դա՝ դրոշակ սարքելը: Ըստ էության դա վերոնշյալ երևույթի անտիպոդային երևույթն է: Մարդիկ ջան, եթե մարդը արտագաղթում է, ապա որպես կանոն նա ունի դրա խիստ օբյեկտիիվ պատճառներ (օրինակ՝ էլ ի զորու չէ Հայաքստանում հոգալ իր ընտանիքի հոգսերը) և եթե դուք դեռ չեք բախվել այդ պատճառներին, կամ քիչ թե շատ արդյունավետ կերպով դիմակայում եք դրան, դա դեռ չի նշանակում, որ դրա համար մեդալ է հասնում ու պետք է ամեն տեղ մարդկանց աչքը մտցնել այդ հանգամանքը:
Ու ընդհանրապես, արտագաղթի թեմայի ֆետիշացումը լուրջ խնդիր է, որովհետև ի թիվս նշված բացասական երևույթների, ժամանակի ընթացքում այն իջեցնում է հասարակության զգայական սանդղակը խնդրո նկատմամբ ու էլ ավելի իներտ ու անտարբեր դարձնում: