Պետք չէ «հրճվել» նավթի գնի անկման վրա


12:15 , 9 մարտ, 2020

Մեր հարևան «բարեկամ» երկիրը` Ադրբեջանը, դասական ռենտային պետություն է, որի բյուջեի գրեթի 75%-ը գոյանում է էներգակիրների (նավթ, գազ) շուկայից:
Նման գնանկումն ահռելի վնաս է հասցնելու Ադրբեջանի տնտեսությանը, իսկ այդպիսի իրավիճակներում նման երկրները ներքին ռիսկերից խուսափելու համար հիմնականում արտաքին ճակատ են բացում:
Սա մեզ համար ամենակարևորն է և պահանջում է գերզգոնություն:

Տնտեսական մասով նավթի գների անկումն ազդելու է մեր ամենամեծ գործընկերների` Ռուսաստանի և Իրանի տնտեսություն վրա, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունենալու մեր տնտեսության վրա: