Առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում. Իվետա Տոնոյան


11:54 , 9 մարտ, 2020

Aysor.am-ը գրում է.

Բնականաբար, հետևում ենք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքին։ Բնականոն գործընթաց է ընթանում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Կարծում եմ՝ մինչ հանրաքվեի օրն իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն հանրաքվեի նպատակը և նպատակահարմարությունը՝ կենտրոնանալով հենց բովանդակային մասի վրա։ Այլապես առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, և բովանդակային առումով շեշտադրումներ արված չեն», - ասաց խորհրդարանականը։