11:18 , 15 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին Վրաստանին իշխանությունները չեն արգելել մուտք գործել երկիր, նա ինքը չի գնացել Վրաստան, այս մասին Tert.am-ին ասաց Շիրակ Թորոսյանը։
«Թյուրիմացություն է, ես նախապես հայտարարել էի, որ գնալու եմ Ջավախք՝ Ջիվանու տոնին մասնակցելու, հետո մտադրությունս փոխեցի անձնական գործերի պատճառով և, հավանաբար, ելնելով նրանից, որ նախօրոք հայտարարել էի գնալու մասին, էդպիսի տպավորություն է առաջացել, կամ մարդիկ, ովքեր չեն ուզում, որ գնամ, էդպիսի տեղեկություններ են տարածել ենթադրելով»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Грузия Online-ին Ախալքալակի աղբյուրները տեղեկացրել էին, որ հուլիսի 14-ին Ախալքալաքի շրջանի Քազախ գյուղում աշուղ Ջիվանիինն նվիրված միջոցառմանը նաև պետք է ներկա գտնվեր ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, սակայն վրացական կողմը Շիրակ Թորոսյանին արգելել է երկիր մուտք գործել: Նաև նշվում էր, թե «նրան նաև ուղեկցում էին Վահագն Չախալյանը և Դավիթ Ռստակյանը, ովքեր մասնակցել են վերոնշյալ միջոցառմանը»:
Շիրակ Թորոսյանը հավելեց, որ այս տարվա մեջ ութ անգամ հատել է Վրաստանի սահմանը:
Ի պատասխան հարցի, թե ովքե՞ր կարող են չուզենալ, որ ինքը մուտք գործի Վրաստան, Շիրակ Թորոսյանը նկատեց.«Կարող եմ ենթադրել, որ վրացական իշխանությունների մեջ թե՛ տեղերում և թե՛ բարձրերում սաակաշվիլիական մնացորդներ մնացել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ