Քրիսթիան Բեյլը չարագործի կմարմնավորի Marvel-ի նոր ֆիլմում


23:30 , 8 մարտ, 2020

Քրիսթիան Բեյլը, որին շատերը համարում են լավագույն Բեթմենը DC կոմիքսների կինոնկարների պատմության մեջ, Թայքա Վայտիտիի նոտ՝ «Թոր. Սեր և կայծակ» սուպերհերոսական ֆիլմում կմարմնավորի չարագործի: Այս մասին լրագրողներին հայտնել է Վալկիրիյայի դերակատար Թեսսա Թոմփսոնը: Խոսակցությունները, թե Թայքան և

Քրիսթիանը քննարկում են հնարավոր համագործակցությունը, արդեն երկար ժամանակ է, ինչ պտտվում են: Եվ դրանք հաստատվեցին բավականին անսովոր ձևով: «Քրիսթիանը կխաղա մեր չարագործին: Այո, դժվար է հավատալ դրան: Վստահ եմ, որ հրաշալի կլինի»,- «Վայրի արևմուտքի աշխարհը» ամերիկյան ֆենթըզի սերիալի երրորդ սեզոնի պրեմիերային հայտարարել է Թայքան: