13:24 , 15 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Շվեդական Ումեոյի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆոշն առաջարկել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է The Daily Mail-ը։ Համապատասխան նամակն ուղարկվել է Նորվեգիա՝ Նոբելյան հանձնաժողով, և կհրապարակվի շվեդական մամուլում։
Այդ նամակում պրոֆեսորը հայտարարում է, որ Սնոուդենը պետք է արժանանա այդ մրցանակին «հերոսական արարքի համար»։ Հիշեցնենք, որ նա գաղտնի տվյալներ է հրապարակել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերի վերաբերյալ, ինչի համար հետախուզվում է ԱՄՆ-ի կողմից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ