Մեգան Մարքլը պատմեց, թե ինչպես ինքնաթիռում պաշտպանվել հիվանդություններից


16:22 , 8 մարտ, 2020

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակի վտանգը ինքնաթիռում: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:

Նա հայտարարել է, որ ուղևորները պետք է քիթը նեոսպորինի հակասեպտիկ քսուքով պատեն:

Արքայազն Հարիի կինը նշել է հիվանդությունների դեմ պաշտպանության այս մեթոդի կարևորությունը, քանի որ ճաքճքված մաշկը մանրէների հանդեպ ավելի զգայուն է:

«Նեոսպորինի ծածկույթը ձեզ կրկնակի պաշտպանություն կտա», – ավելացրեց Մարքլը:

Նրա խոսքով՝ խորհուրդը ստացել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյից: