Վիետնամում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի


14:35 , 7 մարտ, 2020

Aysor.am-ը գրում է․

Վիետնամցի բժիշկներն արձանագրել են երկրում կորոնավիրուսով վարակի 17-րդ դեպքը. սա Վիետնամի մայրաքաղաք Հանոյում առաջին դեպքն է, գրում է «VNExpress» թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Ընդհանուր առմամբ՝ Վիետնամում 16 դեպք էր արձանագրվել համաճարակի սկսվելուց ի վեր: Բոլոր հիվանդներն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Տեղի իշխանությունները հայտնել են վարակի մասին ուրբաթ երեկոյան: