5 երկիր, որտեղ երեխաները չափազանց անբարենպաստ պայմաններում են ապրում և դժբախտ են զգում իրենց


22:45 , 7 մարտ, 2020

Երեխաները, ինչպես ասում են, կյանքի ծաղիկներն են: Սակայն ինչպես հայտնի է դառնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Երեխանորի ֆոնդի և The Lancet բժշկական ամսագրի զեկույցներից՝ աշխարհի ոչ բոլոր երկրներում են երեխաները երջանիկ ապրում: Ահա՝ որոնք են այն 5 երկրները, որտեղ երեխաները ամենավատն են ապրում:

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

Երեխաների համար ամենաանբարենպաստ պայմաններ ունեցող պետությունը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունն է: Այստեղ բարեկեցության ցուցանիշը 0,06 է: Սակայն այս երկիրը առնաձնանում է նրանով, որ քիչ քանակությամբ ջերմոցային գազեր է արտանետում:

Չադ

Երեխաների բարեկեցության ցուցանիշը Չադում մի փոքր ավելի է՝ 0,10: Հատկանշական է, որ ցուցանիշն ինչքան մոտենում է 0-ի, այնքան ոչ բարեկեցիկ է համարվում պետությունը երեխաների համար:

Սոմալի

Երրորդ հորիզոնականում Սոմալին է, որտեղ բարեկեցության ցուցանիշը 0,12 է: Զեկույցներում նշվում է, որ 0-0.24 ցուցանիշ ունեցող երկրներում երեխաները չեն կարող երջանիկ լինել:

Նիգերիա

Նիգերիայում նույն իրավիճակն է տիրում, ինչ Սոմալիում. ցուցանիշները ևս նույնն են: Նշվում է, որ հենց աֆրիկյան երկրներն են առաջատարները ածխաթթու գազի արտանետման մակարդակով, քանի որ այդ պետություններում, որպես կանոն, արդյունաբերությունը վատ է զարգացած լինում:

Մալի

Մալին ևս ցանկում իր տեղն ունի, և այստեղ ցուցանիշը 0,14 է: Այս երկրում ևս առողջապահությունը չափազանց վատ է զարգացած, ինչը էականորեն ազդում է ողջ բնակչության առողջության վրա: