Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց


13:36 , 7 մարտ, 2020

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: