22:00 , 7 մարտ, 2020Nature ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի համաձայն, որը կատարվել է վերջին 30 տարում 300 հազար ծառի տվյալների հիման վրա, արևադարձային անտառների ունակությունը՝ Երկրի մթնոլորտից ածխաթթու գազը վերացնելու, նվազում է:
Արևադարձային անտառները հայտնի են որպես ածխաթթու գազի կարևորագույն ու գլոբալ կլանիչ, որը դանդադեցնում է կլիմանայական փոփոխությունները: Ջերմոցային գազերը, որպես կանոն, պահպանվում են տասնյակ տարիներ՝ պաշտպանելով մոլորակը գլոբալ տաքացումից:
Սակայն Աֆրիկայում և Ամազոնիայում 565 արևադարձային անտառների ծառերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս շրջաններում ածխաթթու գազի ընդհանուր կլանումն իր գագաթնակետին է հասել 1990-ականներին, սակայն արդեն 2010-ին այդ ունակությունը կրճատվել է մեկ երրորդով, ինչն էլ դարձել է ծառերի ոչնչացման ու չորացման էական պատճառ:
2010 թ. ածխաթթու գազի կլանման մակարդակը նվազել է 21 միլիարդ տոննայով, ինչը հավասար է մեկ տասնամյակ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Կանադայում միաժամանակ արդյունահանված վառելիքի այրմանը:
Այս նվազումը պայմանավորված է նրանով, որ արևադարձային անտառները ունակ են կլանելու ածխաթթու գազի առնվազն 33%-ը, նրանց տարածքը կրճատվել է 19%-ով:
«Կոնգոյի և Ամազոնիայի արևադարձային անտառներում երկար տարիներ աշխատելու արդյունքում հայտնաբերեցինք, որ կլիմայական փոփոխությունների ամենատագնապալից հետևանքներից մեկն արդեն սկսել է գործել», - հոդվածն ամփոփել են հեղինակները: