Պատմության ամենահայտնի լրտեսուհիները. Աննա Չապման


10:43 , 15 հուլիս, 2013

Operativ.am-ը գրում է.

Աննա Չապմանի պատմությունը գրեթե բոլորն էլ գիտեն ու հիշում են, որովհետև այն հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում բոլորովին վերջերս։ Աննան 2003 թվականին տեղափոխվել էր Անգլիա, իսկ 2006 թվականից նա արդեն ղեկավարում էր սեփական ընկերությունը, որը զբաղվում էր ԱՄՆ-ում անշարջ գույքի առք ու վաճառքով։

2010 թվականի հունիսի 27-ին ՀԴԲ-ն ձերբակալեց Չապմանին, իսկ արդեն հուլիսի 8-ին Աննան խոստովանեց, որ զբաղվել է հետախուզական գործունեությամբ՝ ԱՄՆ միջուկային սպառազինության, Մերձավոր Արևելքում պլանավաորվող ու իրականացվող քաղաքականության և ազդեցիկ դեմքերի վերաբերյալ։ Ֆոտոմոդելի արտաքին տվյալներով այս գեղեցկուհին միանգամից հայտնվեց լրագրողների ուշադրության կենտրոնում։

Հետաքննության ընթացքում պարզվեց նաև, որ Աննան հետախուզական գործունեություն էր ծավալել դեռ Լոնդոնում, որտեղ նա սիրային կապի մեջ էր Լորդերի պալատի պեռերից մեկի հետ և անգամ փորձել էր ելք գտնել դեպի բրիտանական արքայազնները։ Ճոխ ապրելակերպը նա ապահովում էր շնորհիվ իր բիզնեսից ստացվող եկամուտներից, որն ի դեպ այդպես էլ չպարզվեց, թե ում կողմից էր հովանավորվում։

Ի վերջո Աննային արտաքսեցին Ռուսաստան, որտեղ նա դարձավ հեռուստաաստղ։