«Արմենիա». Չեղարկվում են Երևան-Լիոն-Երևան չվերթները


11:36 , 7 մարտ, 2020

Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները։ Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Գևորգ Խաչատրյանը։

«Պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները:

Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ:

Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր դեպի Իսրայել չվերթների չեղարկման մասին։