13:15 , 15 հուլիս, 2013
Operativ.am-ը գրում է.
1. Յուրաքանչյուր թռչուն, երբ թափահարում է թևերը, բարձրացնում է իր հետևից եկողին: V-աձև թռչելով ամբողջ երամը 71 % -ով ավելի երկար տարածություն է անցնում, քան նրանք կանցնեին առանձին թռչելով: Յուրաքանչյուր սագ 30 %-ով պակաս էներգիա է ծախսում, քան միայնակ թռչելիս:
ԴԱՍ: մարդիկ, որոնք նույն ուղղությամբ են գնում և ունեն համայնքի զգացում, կարող են ավելի արագ և հեշտ շարժվել դեպի նպատակը, քանի որ նրանք գնում են միմյանց առաջ տանելով:
2. Երբ որևէ սագ դուրս է ընկնում երամից, նա հանկարծ զգում է միայնակ շարժվելու դժվարությունը և արագորեն շտապում է հետ երամ, անմիջապես իր առջևից թռչող սագի ընձեռած բարձրացնող ուժի հնարավորությունից օգտվելու համար:
ԴԱՍ: Եթե մենք սագի չափ խելք ունենանք, մենք կմնանք մի խմբի մեջ նրանց հետ, ովքեր գնում եմ դեպի մեր ուզած տեղը, և պատրաստակամորեն կօգտվենք նրանց օգնությունից, ինչպես և մենք կօգնենք ուրիշներին:
3. Երբ առաջնորդը սագը հոգնում է, մտնում է երամի մեջ, և մեկ ուրիշն է զբաղեցնում նրա տեղը:
ԴԱՍ: Դժվար առաջադրանքների ժամանակ իրեն արդարացնում է գործը հերթով կատարելը և միմյանց փոխարինելով ղեկավարելը: Մարդիկ էլ, սագերի նման, փոխադարձ կախում ունեն իրարից:
4. Երամի հետևում թռչող սագերը կռնչում են, կանչում առջևի սագերին խրախուսելու համար, որպեսզի նրանք պահպանեն իրենց արագությունը:
ԴԱՍ: Մենք պետք է վստահեցնենք, որ հետևից հնչեցվող մեր ազդանշանը խրախուսող է:
5. Երբ սագերից մեկը հիվանդանում է կամ վիրավորվում-ընկնում է, երկու սագ երամից իջնում են նրան օգնելու և պաշտպանելու համար: Նրանք այնքան են մնում հիվանդի հետ, մինչև վերջինս լավանա կամ մահանա: Հետո նրանք շարունակում են թռիչքը մեկ այլ երամի հետ կամ փորձում են հասնել իրենց երամին:
ԴԱՍ: Եթե մենք սագի չափ խելք ունենանք, մենք նույնպես միմյանց կողքին կլինենք դժվարությունների պահին, ինչպես նաև մեր ուժեղ եղած ժամանակ: