Այս տղային անվանում են էստոնացի Այվազովսկի. նրա նկարներում ծովն այնքան լավ է պատկերված, որ ասես իրական լինի (Photo)


05:09 , 7 մարտ, 2020

Սերգեյ Լիմն ինքնուս նկարիչ է Տալինից, որն իրեն անվանում է «գրեթե ազատ նկարիչ»։

Բնանկարի հմտությունները նա ինքնուրույն է սովորել։ Նա ուսումնասիրել է տարբեր ծովանկարիչների, այդ թվում՝ նաև Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները։ Նրան հաճախ համեմատում են հենց Այվազովսկու հետ։

Նա միայն յուղաներկերով է աշխատում։ Նա նշում է, որ յուղաներկով ջրի պատկերն ամենից լավն է ստացվում։

Լիմը ծնվել է Տալինում 1972 թվականին։ Կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի երկաթգծի տեխնիկումում։ Աշխատել է երկաթգծում, շտապօգնությունում, որից հետո էլ սկսել է նկարել։