Դասերը վերսկսվելու են երկուշաբթի. առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից


18:02 , 6 մարտ, 2020

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն, իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից: Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը»,- ասաց նա: