ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից


16:13 , 6 մարտ, 2020

Հարգելի գործընկերներ, ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնելու նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: