10:31 , 15 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան նոր ալբոմ կթողարկի այս տարվա նոյեմբերի 11-ին: Ինչպես հաղորդվում է կատարողի պաշտոնական կայքում, նոր՝ ArtPop ալբոմից առաջին սինգլը վաճառքում կլինի արդեն օգոստոսի 19-ին: Այս մասին հայտնում է MigNews-ը:
Երգչուհու երկրպագուները կարող են սեպտեմբերի 1-ից ալբոմի նախնական պատվեր կատարել: Հասանելի կլինի նաև հատուկ բջջային հավելվածը, որը միավորում է երաժշտությունը, արվեստը, նորաձևությունը և տեխնոլոգիաները՝ նոր ինտերակտիվ հասարակությունում:
Նշենք, որ ArtPop-ը կդառնա երգչուհու երրորդ ալբոմը: Վերջինը՝ Born This Way-ը, թողարկվել էր 2011-ին: